Ինչո՞ւ աշխատել «Շեն Հոլդինգ»-ում

«Շեն Հոլդինգ»-ն առաջին հերթին մեր թիմն է, մեր մարդիկ, ովքեր արդեն երկար տարիներ Anna Vardanyan siteաշխատում են կողք-կողքի, ձևավորում են նպատակներ, կազմում նախագծեր և ջանասիրաբար ու նվիրվածությամբ ձգտում ու հասնում են դրանց իրագործմանը: Մենք
կարևորում ենք մեր երկարամյա ու փորձառու աշխատակազմը, բայց միևնույն ժամանակ, բաց ենք եռանդուն, նոր ու, ինչու ոչ, նաև ամբիցիոզ գաղափարներով մասնագետների առջև, քանի որ ինքներս էլ ունենք մեծ, անընդհատ ու դինամիկ ընդլայնվող նախագծեր:

TEam siteՄենք ստեղծում ենք այնպիսի աշխատանքային մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր աշխատակից ոչ միայն կարող է ազատ արտահայտել իր մտքերն ու առաջարկները, այլև իրագործել դրանք և տեսնել սեփական գաղափարների արդյունքները: Ընկերությունում ձևավորված կորպորատիվ մշակույթը, փոխադարձ օգնության, համատեղ ու միասնական արդյունքների հասնելու համոզմունքը ավելի իրատեսական են դարձնում դինամիկ տեմպերով զարգանալու մեր տեսլականը:

 

 

Մենք առաջարկում ենք ոչ թե պարզապես աշխատանքի հնարավորություն, այլ կարիերայի զարգացման կայուն ու հաստատուն ուղի:

Մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր ցանկանում են, պատրաստ են ու կարող են արժեք ստեղծել Շեն թիմի հետ միասին և Շենի համար այսօր և  ապագայում: