Առաքելություն
Մենք կառուցում ենք մեր բիզնես գործընթացները համատեղ վստահության և թափանցիկության վրա: Աշխատում ենք մեր յուրաքանչյուր այցելուին տրամադրել առավելագույն հասանելի որակի ապրանքներ և ծառայություններ:
Տեսլական
Մեր աշխատանքում մենք կարևորում ենք արդի տեխնոլոգիաների և որակի վերահսկման ու կառավարման հստակ ընթացակարգի կիրառումը և բիզնեսի վարման բոլոր մակարդակներում ծայրահեղ պատասխանատվությունը:
Արժեքներ
Հզոր: Լինելով ՀՀ ամենախոշոր կազմակերպություներից մեկը՝ մենք անընդհատ ավելացնում ենք մեր արտադրական հզորությունները և ընդլայնում մեր ծառայությունների ցանկը՝ ավելացնելով աշխատատեղեր և կատարելով համապետական սոցիալական նշանակության գործունեություն:
Ազգային: Մենք հայրենական արտադրող ենք և ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունը թե դրա սահմաններում, թե դրանցից դուրս: Մենք պարտավորվում ենք ամեն կերպ նպաստել մեր հայրենիքի տնտեսական և սոցիալական զարգացմանը:
Պրոֆեսիոնալ: Մեր կողմից արտադրվող ցանկացած ապրանքատեսակ, և մատուցվող ցանկացած ծառայություն, առավելագույնս համապատասխանում է արտադրական և բիզնես գործընթացների միջազգային ստանդարտներին: