Պատմություն

patmutyun 1in nkar SIte dnel poqr

«Շեն Հոլդինգ»-ի պատմությունը սկիզբ է առնում դեռ 1970թ.-ից, երբ Հայաստանում ստեղծվեց «ՀայԳունՄետ»` գունավոր մետաղների պետական մատակարարման ամենախոշոր ձեռնարկությունը: 1995թ. այն սեփականաշնորհվեց և վերակազմավորվեց «Շեն-Կոնցեռն» ՓԲԸ-ի: Միավորվելով Huntsman Building Products ընկերության հետ` «Շեն-Կոնցեռնը» վերակազմավորվել է «Շեն Հոլդինգ»-ի, որն այսօր իր մեջ ներառում է «Շեն-Կոնցեռն» ՓԲԸ, Huntsman Building Products և «Շեն Գրուպ» ընկերությունները:
Մինչև 1999թ. «Շեն-Կոնցեռն»-ը զբաղվում էր շինանյութերի ներմուծմամբ և վաճառքով: Այնուհետև, ղեկավարությունը կայացրեց ռազմավարական որոշում. զարգացնել հայկական արտադրությունը, աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում, ընկերությունը հիմնեց իր սեփական առաջին արտադրամասը և այսօր հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողներից մեկը:

1999թ. ընկերությունը Հայաստանում հիմնեց չոր շաղախների առաջին գործարանը:

patmutyun 2rd SITE_1

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, որ նախատեսված էր միջազգային ստանդարտներին համապատասխանող և էկոլոգիապես մաքուր շինարարական ներկերի արտադրության համար:

2003թ. «Շեն-Կոնցեռն» ՓԲԸ-ն Էկոնոմիկայի նախարարության կողմից ստացավ գիպսի հանքի շահագործման լիցենզիա, իսկ 2010թ. սկսվեցին հանքի մակաբացման աշխատանքները:

2005թ. «Շեն-Կոնցեռն» ՓԲԸ-ի կողմից կառուցվեց և շահագործման հանձնվեց արդյունաբերական և կենցաղային նշանակության բետոնե բլոկերի նոր արտադրամասը: Դրան զուգահեռ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

2007թ. «Շեն-Կոնցեռն»-ը բացեց իր «Շեն Տեքստիլ», իսկ 2009թ.-ին` «Շեն Դեկոր» խանութ-սրահները, որտեղ ներկայացված են ներքին հարդարանքի համար նախատեսված, Եվրոպական առաջատար արտադրողներից ներկրված ապրանքատեսակներ:

2008թ.-ից «Շեն-Կոնցեռն»-ը մեկնարկեց սեփական արտադրության և ներկրվող նյութերի կիրառմամբ շինարարական և վերանորոգման աշխատանքները:

2008թ.-ից «Շեն-Կոնցեռն»-ը սկսեց իրականացնել նաև ճարտարապետական և դիզայներական նախագծումներ:

2012թ.-ից ընկերությունն իր գործունեության լայն ցանկին ավելացրեց նաև անշարժ գույքի առք ու վաճառքի ծառայություններ տրամադրող գործակալությունը:

Այսօր «Շեն Հոլդինգ»-ն ապահովում է ավելի քան 500 աշխատատեղ: