2014թ. հոկտեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցավ «Համազգային վստահություն» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին և մրցանակներ ստացան հայաստանյան 2 տասնյակից ավել ընկերություններ:
Դրանց թվում էր նաև «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ն, որը համաժողովրդական քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքում հաղթող ճանաչվեց «Տարվա շինանյութ արտադրող, ներմուծող և կիրառող լավագույն ընկերություն» անվանակարգում: Սա արդեն երկրորդ նմանատիպ ձեռքբերումն է մեր ընկերության համար: Նախորդ անգամ նմանատիպ մրցանակի «Շեն Հոլդինգ»-ն արժանացել էր 2011 թ.
Ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Էդգար Առաքելյանի խոսքերով` սա վկայությունն է այն վստահության, որ տարիներ շարունակ ունեն հայաստանցի սպառողները «ՇԵՆ» ապրանքանիշի արտադրատեսակների հանդեպ: «Այս մրցանակը իսկապես շատ ոգևորիչ է, և մենք այսուհետ ևս շարունակելու ենք բարձր պահել արտադրության որակն ու մեր առաքելությանը հավատարիմ` շենացնել մեր երկիրը»,- նշեց նա:
Ըստ «Շեն Հոլդինգ»-ի ռազմավարական զարգացման վարչության ղեկավար Աննա Վարդանյանի` ընկերությունը, որն արդեն իսկ արտադրամաս է բացել Վրաստանում և արտահանում սկսել դեպի այդ երկիր, նախատեսում է հետագայում է՛լ ավելի ընդլայնել գործունեության աշխարհագրությունը` ներառելով նորանոր շուկաներ:
Նշենք, որ «Շեն Հոլդինգ»- Հայաստանում շինանյութի արտադրության շուկայի առաջատարներից է: Ընկերությունն իր սպառողներին է ներկայանում մի շարք էկոլոգիապես մաքուր և որակյալ արտադրատեսակներով` վերջնահարդարման ներկեր, ալկիդային էմալներ, սվաղներ, ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, բետոնե բլոկներ, եզրաքարեր, մայթի սալիկներ և այլն: