«Շեն Հոլդինգ»-ը մասնակցեց հայ-իրաքյան գործարար համաժողովին և «Հայկական արտահանվող ապրանքներ»-ի ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ նոյեմբերի 6-8-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ «Արտահանվող հայկական ապրանքներ» խորագրով հայ-իրաքյան ցուցահանդես և գործարար համաժողով:

Համաժողովի հիմնական նպատակն էր հայ-իրաքյան կապերի ստեղծումը: Ցուցահանդեսին մասնակցում էին շինարարական նյութերի արտադրության, շինարարության, թանկարժեք զարդերի և քարերի, սննդի արդյունաբերության, ճշգրիտ մեքենաշինության, դեղագործության և թեթև արդյունաբերության ոլորտներում արտահանման ներուժ ունեցող շուրջ 75 հայկական կազմակերպություններ:

Ցուցահանդեսին մասնակցություն ցուցաբերեց նաև «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ն` իր արտադրատեսակներով, որոնք օգտագործվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքների համար: «Շեն Հոլդինգի»-ի տաղավարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել իրաքցի գործարարների և հայաստանցի այցելուների մոտ: