Վերապատրաստման դասընթացներ` «Շեն Տեքստիլ»-ի անձնակազմի համար

2013թ. հոկտեմբերի 28-ին «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ում անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ «Շեն Տեքստիլ» խանութ-սրահի անձնակազմի համար: Դասընթացների իրականացման նպատակով Գերմանիայից հատուկ հրավիրվել էր MHZ ընկերության ներկայացուցիչ Մ. Վեյդմանը: Դասընթացների հիմնական թեման ընկերության նոր տեսականին էր, որի շրջանակներում տիկին Վեյդմանը ներկայացրեց MHZ-ի ժամանակակից Luxe դասի քիվերը, արևապաշտպան մեխանիզմները, Pleated, Venezian շերտավարագույրները, ինչպես նաև նշեց դրանց առանձնահատկություններն ու բնորոշ հատկանիշները: