«էրեբունի-Երևան 2795»-ի շրջանակներում «Շեն Հոլդինգ»-ը մասնակցեց քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսին

«էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում 2013թ.-ի հոկտեմբերի 12-ին Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Բուզանդի փողոց միջանկյալ հատվածում  կազմակերպվել էր «Ավելի լավ Երևան» խորագրով քաղաքային տնտեսության էքսպո ցուցահանդես:

Էքսպոյին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառույցները, ինչպես նաև որոշ մասնավոր ընկերություններ: Առանձին տաղավարներով ցուցադրվել են մայրաքաղաքի արտաքին ձևավորման և գովազդի, կառավարման տեխնոլոգիաների, ճարտարապետության և մի շարք այլ  ոլորտներում կատարված նորարարական աշխատանքները:

Ցուցահանդեսին մասնակցություն է ցուցաբերել նաև «Շեն Հոլդինգ» ՓԲ Ընկերությունն` իր արտադրատեսակներով, որոնցից շատերն օգտագործվում են մայրաքաղաքի կառուցապատման, վերանորոգման և ձևավորման նպատակով: «Շեն Հոլդինգի» տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների մոտ: