«Շեն Հոլդինգ»-ի նախագահ. Անշարժ գույքի շուկայում առկա կոնյունկտուրան թելադրում է նոր գաղափարներ` ոչ թանկ «պատրաստի» բնակարաններ

Բնակելի անշարժ գույքի շուկայում առկա կոնյունկտուրան թելադրում է նոր գաղափարներ` ոչ թանկ «պատրաստի» բնակարաններ: Այդպիսի կարծիք է հայտնել «ԱրմԻնֆո» լրատվական գործակալության թղթակցին «Շեն Հոլդինգ» ընկերության նախագահ Սամվել Բեգլարյանը`  մեկնաբանելով տևական լճացումը Հայաստանի շինարարության հատվածում: Նա պարզաբանել է, որ բնակելի անշարժ գույքի շուկան գերհագեցած է էլիտար նորակառույցներով, որոնք նախատեսված էին սփյուռքի հայրենակիցների համար. «Սակայն նման բնակարանների դարաշրջանն ավարտվել է, էլիտար նորակառույցներին անխուսափելիորեն փոխարինելու պետք է գան ոչ թանկարժեք հարմարավետ բնակարաններ»: Նման բնակարանների շինարարությունը, Ս.Բեգլարյանի համոզմամբ, հնարավոր է բնակարանային շինարարության ոլորտում առաջավոր տեխնոլոգիաների` նոու-հաուի կիրառման պայմանով:

«Շեն Հոլդինգ»-ի նախագահը կարծում է, որ բնակելի անշարժ գույքի շուկայում անհավասարակշռությունը կարելի է կարգավորել երկրի քաղաքացիներին մատչելի բնակարաններով ապահովելուն նպատակաուղղված պետական ծրագրերի իրագործման ճանապարհով: Ընդ որում, պետական աջակցության միջոցները, ինչպես նշել է հոլդինգի ղեկավարը, կարող են լինել տարբեր. «Դա կարող է լինել պետության կողմից հողամասերի անհատույց տրամադրում տների կառուցման համար, երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման մեխանիզմների ներդրում, մասնավորապես, 20 տարի ժամկետով` ցածր տոկոսադրույքներով»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղումով` http://arminfo.am/index.cfm?objectid=28B1B840-B089-11E2-BCCFF6327207157C