Երևանի մայթերը բարեկարգվում են «Շեն Հոլդինգ»-ի սալիկներով

Հայաստանի շինանյութեր արտադրող խոշորաgույն ընկերությունը` «Շեն Հոլդինգ»-ը շինարարական սեզոնի սկզբից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի` մայրաքաղաքի կենտրոնական փողոցների բարեկարգման ծրագրի շրջանակներում, մայթերի սալիկների արտադրությունն ավելացրել է 50%-ով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է հոլդինգի մամուլի ծառայությունից:

Ըստ աղբյուրի, ընթացիկ տարում ընկերությունն ընդհանուր հաշվով իրացրել է մոտ 15 հազ.քառ.մետր մայթային սալիկ: Իսկ անցած շինարարական ողջ սեզոնի ընթացքում ընկերությունն իրացրել էր 10 հազ.քառ.մետր սալիկ:

Մամուլի ծառայությունից հայտնլ են, որ ընկերության արտադրանքն ունի բարձր ամրություն և ցրտադիմացկունություն, ինչն ապահովվում է մայթերի սալիկների արտադրությունում բարձրորակ նյութերի և նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ: «Մեր արտադրանքը տարբերվում է հայրենական մյուս անալոգներից, իսկ օգտագործման սովորական կանոնները պահպանելու դեպքում այն կարող է ծառայել տասնյակ տարիներ, ինչը թույլ է տալիս դրանք կիրառել նաև ամենաինտենսիվ երթևեկություն ունեցող հատվածներում»:

Ըստ քաղաքապետարանի մամուլի ծառայության` Երևանի կենտրոնական փողոցների բարեկարգման ծրագրի շրջանակներում նախատեսվում է փոխարինել Փոքր Կենտրոնի մայթերի սալիկները (այդ թվում նաև Շ.Ազնավուրի հրապարակում և Դավիթաշեն համայնքում): Սալիկապատման (կամ դրանց փոխարինման) աշխատանքները, ըստ քաղաքապետարանի, կավարտվեն 2013 թվականի երրորդ եռամսյակի վերջին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղումով` http://www.arminfo.info/index.cfm?objectid=EB25D400-149E-11E3-A9780EB7C0D21663