«Շեն Հոլդինգ»-ի Տնօրենների խորհուրդն ընդունել է կադրային մի շարք կարևոր որոշումներ

«Շեն Հոլդինգ»-ի Տնօրենների խորհուրդը հերթական նիստում ընդունել է կադրային մի շարք կարևոր որոշումներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը ճշգրտել են ընկերության մամուլի ծառայությունից, Տնօրենների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է եղել հոլդինգի համար կարևորագույն հանդիսացող ռազմավարական 5 հարց:

Հարկ է նշել որ Տնօրենների խորհրդի կողմից ընդունված որոշումները հանդիսանում են «Շեն Հոլդինգ»-ի կորպորատիվ կառավարման բարելավման և տեղեկատվական թափանցիկության բարձրացման վերաբերյալ առաջարկների փաթեթի մասը: Առաջարկների փաթեթը մշակել է Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), «Կորպորատիվ կառավարման կենտրոնի» հետ համատեղ:

Հոլդինգի մամուլի ծառայության տվյալներով, Տնօրենների խորհուրդը Սամվել Բեգլարյանին միաձայն պահպանեց հոլդինգի նախագահի պաշտոնում: Օրակարգի երկրորդ հարցը հոլդինգի Տնօրինության (Կոլեգիալ գործադիր մարմնի) ձևավորումն էր: Խորհրդի որոշմամբ հաստատվեց Տնօրինության կազմը` 3 պաշտոնատար անձանցից, ի դեմս` գլխավոր գործադիր տնօրենի (հաստատվեց Պապ Բադալյանը), ֆինանսական տնօրենի (Ռուդիկ Պողոսյան) և մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ (Սյուզաննա Ենգիբարյան):

Տնօրենների խորհրդի մյուս որոշմամբ ԱնՆա Վարդանյանը հաստատվեց կորպորատիվ քարտուղարի պաշտոնում (համատեղելով հոլդինգի Ռազմավարական զարգացման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը): Կորպորատիվ քարտուղարը, ինչպես նշել են հոլդինգում, գործողությունների պլան կմշակի կորպորատիվ կառավարման բարելավման ուղղությամբ, ինչպես նաև կհամակարգի և կվերահսկի ընկերությունում կորպորատիվ կառավարման լավագույն փորձի ներդրման հետ կապված բոլոր գործընթացները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղումով`  http://arminfo.am/index.cfm?objectid=1EA29D10-268B-11E3-B3EC0EB7C0D21663