«Շեն-Կոնցեռն» ՓԲԸ-ն մեկնարկում է ռեբրենդինգի գործընթաց. ճանապարհ դեպի ազգային բրենդի ձևավորում

«Շեն-Կոնցեռն» ՓԲԸ-ն 2012 թվականին մեկնարկել է ռեբրենդինգի գործընթաց և վերանվանվել «Շեն Հոլդինգ»:  Ռեբրենդինգը դարձել է ձեռնարկությունների միավորման, կորպորատիվ կառավարման առաջատար ստանդարտների ներդրման և  միջազգային շուկա մուտք գործելու տրամաբանական շարունակությունը:

«Շեն Հոլդինգ»-ի բրենդ խոհրդատվական գործակալությունն է Maeutica բրենդինգային գործակալությունը, որը մշակել է նոր բրենդի գաղափարախոսությունը և ֆիրմային ոճը:

Նոր բրենդի գաղափարախոսության անկյունաքարն է ամուր և հուսալի հիմք հայեցակարգը, որն արտացոլվել է աղյուսի տեսքով, որը ընկել է լոգոտիպի վերամշակման և նոր ֆիրմային ոճի մշակման հիմքում: Նոր բրենդի գաղափարախոսությունը մի կողմից պահպանել է Ընկերության հուսալիության և կայունության փիլիսոփայությունը, իսկ մյուս կողմից ավելացրել արդիականության, դինամիկ զարգացման և հարմարավետության խորհրդանիշներ: