«Շեն Հոլդինգ»-ը ներդնում է կորպորատիվ կառավարման առաջատար ստանդարտներ

«Շեն Հոլդինգ»-ը, որպես Հայաստանում շինանյութերի խոշորագույն արտադրող, ներդնում է կորպորատիվ կառավարման առաջատար ստանդարտներ` համագործակցելով Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC)-ի և «Կորպորատիվ կառավարման կենտրոն»-ի հետ:

«Մենեջմենտի նոր պրակտիկայի ներդրումն արդեն հասունացել էր ընկերությունում` կապված գործունեության մասշտաբների ընդլայնման հետ: Այս խնդիրների արդյունավետ լուծումը մեզնից պահանջում է վերանայել ընկերության ներքին գործելակերպը` անցնելով կորպորատիվ կառավարման ավելի արդյունավետ մեխանիզմների», – Ս. Բեգլարյան:

Ստանդարտների ներդրման գործընթացը կպահանջի մոտ 1 տարի: