«Շեն Հոլդինգ»-ն իր ֆինանսների կառավարումը կվստահի «ԹՄ Աուդիտ»-ին

«Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ն, կոորպորատիվ կառավարման համակարգերի ներդրման շրջանակներում շարունակելով  կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը,  որոշում է կայացրել հաշվապահական հաշվառման վարումը (ֆինանսական, հարկային և կառավարչական  հաշվառումը) և ֆինանսական համակարգերի կառավարումը 2013թ. հունվարի 1-ից հանձնարարել  “ԹՄ Աուդիտ” ՓԲԸ-ին, որն ընտրվել է նախապես հայտարարված մրցույթի միջոցով:

Դրա արդյունքում ակնկալվում է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան ֆինանսական և հաշվետվողական համակարգեր, բարձրացնել կառավարման և վերահսկողական համակարգերի արդյունավետությունը, իրականացնել ծախսերի զգալի կրճատում։