Հայաստանում շինանյութի խոշորագույն արտադրող «Շեն Հոլդինգ»-ը ընդլայնել է իր ապրանքատեսականին` համալրելով այն ջրադիսպերսիոն (W1) և լատեքսային (L1) ոչ թանկ ներկերով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրեց ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Էդգար Առաքելյանը: Նա ընդգծեց, որ ընկերության կողմից արտադրվող ինչպես համեմատաբար թանկ, այնպես էլ ավելի մատչելի ներկերն ունեն բարձր որակ, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր են, իսկ դրանց հիմնական տարբերությունը ծածկողականության տարբեր աստիճանն է:
«Մենք ձգտում ենք ներկայանալ ներկերի շուկայի բոլոր գնային սեգմենտներում: Նման քաղաքականությունը մեզ թույլ է տալիս բարձարցնել մեր արտադրանքի մատչելիությունը և տարբեր եկամուտներ ունեցող գնորդների համար այն դարձնել առավելագույնս հասանելի»,- պարզաբանեց պարոն Առաքելյանը: Ըստ նրա` ընկերության նոր արտադրանքն արդեն լայն մասսայականություն է վայելում սպառողների շրջանում. «Ոչ թանկ տեսակների վաճառքների ծավալն արդեն կազմում է թանկ տեսակների վաճառքների ծավալի մոտ 30%-ը: Մինչև 2014 թվականի ավարտն այս ցուցանիշը, մեր ակնկալիքներով, կհասնի 50%-ի»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: