Luisa Spagnoli աշխարհահռչակ իտալական ապրանքանիշի երևանյան խանութ-սրահը թարմացնում է կանացի բրենդային հագուստի 2014 թվականի գարուն-ամառ հավաքածուն: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացնում են «Շեն Հոլդինգ» ընկերությունից:
Իտալական հագուստի խանութ-սրահի մենեջեր Մերի Ոսկանյանն էլ իր հերթին նշել է, որ ընկերությունը Կանանց տոնին (Մարտի 8-ին) ընդառաջ արդեն մասնակիորեն թարմացրել է գարնանային տեսականին: Իսկ կանացի հագուստի ամառային տեսականին Հայաստան կժամանի ապրիլի սկզբին` Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Կանացի հագուստից բացի խանութ-սրահում ներկայացված է նաև աքսեսուարների նոր տեսականի` կաշվե պայուսակներ, գոտիներ և տարբեր տեսակի զարդեր:
Ներկայումս, տեղեկացրել է խանութ-սրահի մենեջերը, խանութում հին տեսականու համար գործում են 50-60% զեղչեր: Մ.Ոսկանյանը նշել է, որ Luisa Spagnoli հագուստը պատրաստված է եվրոպական հայտնի արտադրողների բացառապես բնական գործվածքեղենից և աչքի է ընկնում գունային լուծումների անկրկնելի ոճով և յուրօրինակությամբ` ապրանքանիշի տեսականին հիմնականում նախատեսված է միջին տարիքի և անբասիր ճաշակ ունեցող կանանց համար: Ապրանքանիշի մշտական գնորդներն են նաև Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները, որտեղ Luisa Spagnoli-ի հագուստը գնային առումով ավելի թանկ է, քան Հայաստանում»:
Հագուստի գարուն-ամառ հավաքածուն ընդգրկում է վառ գույներով շրջազգեստներ, նորաձեւ վերնաշապիկներ, պուլովերներ, կիսաշրջազգեստներ և տաբատներ, տարբեր ոճերի բաճկոններ` էլեգանտից մինչև դասական մոդելները:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: