«Շեն Հոլդինգ» ընկերությունը մասնակցել է Գերմանիայում կայացած երկու միջազգային ցուցահանդեսներին

 2014 թվականի հունվարի 8-ից 14-ը «Շեն Հոլդինգ»-ը մասնակցել է Գերմանիայում` մասնավապես Ֆրանկֆուրտում և Հանովերում կայացած երկու միջազգային ցուցահանդեսներին` «Heimtextil»-ին և «Domotex»-ին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է հոլդինգի կորպորատիվ քարտուղար Աննա Վարդանյանը: Նրա խոսքերով, ցուցահանդեսներին մասնակցելու շնորհիվ ընկերությունը կարողացավ գործընկերային հարաբերություններ հաստատել տեքստիլ արդյունաբերության և հատակային ծածկերի համաշխարհային արտադրողների հետ:

Աղբյուրի համաձայն, միջազգային երկու ամենամյա ցուցահանդեսներին մասնակցել են համաշխարհային արտադրողներ, որոնք հանդիսանում են հոլդինգի գործընկերները, մասնավորապես, Zambaiti Parati, Marburg, Erismann, Yebane, Gemini Padana, Angelo Carillo, Ifi, ZogoMetal ընկերությունները:

«Այդ ցուցահանդեսների շնորհիվ հոլդինգի խանութները, մասնավորապես, «Շեն Տեքստիլը» և «Շեն Դեկորը» գործնականում ամբողջովին կհամալրեն և էապես կընդլայնեն տան համար նախատեսվող բրենդային ապրանքների տեսականին»,- նշել է կորպորատիվ քարտուղարը` ճշգրտելով, որ «Շեն Հոլդինգ»-ը նշված ցուցահանդեսներին մասնակցում է վեցերորդ անգամ անընդմեջ: Հոլդինգի կազմում են այնպիսի ճանաչելի բրենդներ, ինչպիսիք են «Շեն Տեքստիլը», «Շեն Դեկորը» և «Շեն Դիզայնը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: