«Շեն Հոլդինգ» ընկերությունը, հավատարիմ մնալով տեխնոլոգիական կատարելագործման և նորարարության ներդրման իր քաղաքականությանը, 2015թ. աշնանն իր տեսականին համալրեց մի շարք նոր արտադրատեսակներով:
Դրանցից առաջինը Պատրաստի կավճային ծեփամածիկն է: Այլևս կարիք չկա ժամանակ ծախսելու չոր շաղախը խառնելու և անհրաժեշտ համասեռ զանգվածը պատրաստելու վրա: Հարկավոր է միայն բացել հարմարավետ պլաստմասե տարայի կափարիչը և անմիջապես սկսել աշխատանքը:
Իրենց հարմարության շնորհիվ արտերկրում վաղուց արդեն մեծ մասսայականություն վայելող պատրաստի (ջրով բացված) շաղախները դեռևս նորություն են հայաստանյան շուկայում, սակայն զարգացման մեծ պոտենցիալ ունեն և կարող են աստիճանաբար փոխարինել չոր շաղախներին նաև մեր երկրում:
Պատրաստի ծեփամածիկը էկոլոգիապես մաքուր է, օժտված է բարձր ծածկողականությամբ (1լ / 7քմ) և որակական հատկանիշներով: Հայաստանի շուկայում ներկայացված է 3.5լ, 10լ և 15լ տարաներով:
Հաջորդ նորույթը Քարի լաքերն են, որոնք նախատեսված են բնական և արհեսական քարերը (գրանիտ, մարմար, տուֆ, բետոն, աղյուս, սվաղ, մայթի սալիկներ) ջրից, անձրևից, աղտոտված օդից, յուղից և սննդի հետքերի (գինի, սուրճ, հյութ և այլն) անմիջական ազդեցությունից պաշտպանելու համար:
Դրանք կայուն են լվացման և արտաքին ազդակների, եղանակային փոփոխությունների և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ:
Ակրիլային հիմքով (ջրային) պաշտպանիչ լաքը էկոլոգիապես անվտանգ է, անհոտ է և թափանցիկ: Դրանով մշակված մակերեսը չորանալուց հետո արտաքուստ ոչնչով չի տարբերվում չմշակված հատվածներից: 5լ և 20լ պլաստմասե տարաներ:
Սիլիկոնային հիմքով (ուայթ սպիրիտով) պաշտպանիչ լաքը անգույն է, օժտված է այսպես կոչված «թաց քարի» էֆեկտով: 3.785լ և 20 լիտր մետաղական տարաներ:
Խտացված գունանյութը (գունանյութի կոնցենտրատ) ևս հաճելի նորույթ է մեր սպառողների համար, քանի որ ապահովում է անհրաժեշտ գունավորումը ավելի քիչ ծախսով: Ի դեպ, նորամուծություն է նաև այն, երանգների գունապնակը պիտակի տեսքով փակցված է «ՇԵՆ» ջրադիսպերսիոն և լատեքսային բոլոր ներկերի կափարիչների վրա, ինչը հեշտացնում է ընտրությունը սպառողների համար:
Բացի նշված նոր արտադրատեսակներից, 2015թ. նորամուծություններից են նաև ջրային հիմքով ներկերի ուղղանկյունաձև պլաստմասե տարաները, որոնք հեշտացնում են ներկերի տեղափոխումը, պահպանումն ու գլանակի կիրառությունը, ինչպես նաև լցանյութի ուղղանկյունաձև 1կգ պլաստմասե տարաները, որոնք կարելի է օգտագործել շաղախը խառնելու և մածկաթիակը կիրառելու համար:
Ի դեպ, բացի տարայից, փոխվել է նաև լցանյութի հումքը և բաղադրատոմսը, ինչի շնորհիվ էականորեն բարձրացել է դրա որակը, նաև ամբողջությամբ վերանայվել է գունային գամման: Գույների քանակը 16-ից հասցվել է 24-ի, պատրաստվել են նոր հարմարավետ ստենդային կատալոգներ, որոնցով հաճախորդները կարող են ընտրություն կատարել խանութներում: