«Շեն Հոլդինգ» ընկերությունը ավարտին հասցրեց ռեբրենդինգի գործընթացը

Երբ 2013թ. «Շեն Կոնցեռն» ընկերությունը, միավորվելով Huntsman Building Products-ի հետ, վերակազմավորվեց «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի, անհրաժեշտություն առաջացավ իրականացնել ընկերության, դրա տարբեր ուղղությունների և արտադրատեսակների արտաքին տեսքի վերաբրենդավորում:

Այդ նպատակով ընկերությունը արդյունավետ համագործակցություն սկսեց ոլորտում հայտնի «Մաևտիկա» բրենդինգային գործակալության հետ, որը մանրակրկիտ մշակեց նոր ոճի առանցքային թեմաներն ու մոտ մեկ տարվա ընթացքում տրամադրեց հիմնական դիզայներական նյութերը և իրականացրեց ներդրման նախնական աշխատանքների մի մասը:

Հենց այդ նյութերի հիման վրա էլ «Շեն Հոլդինգի» նոր ստեղծված մարքեթինգի բաժինը 2013թ. վերջից սկսեց իրագործել ռեբրենդինգի գործընթացի վերջին` արտադրական, փուլը:

Այսպիսով, 2-2.5 տարվա ընթացքում ամբողջովին նոր տեսք ստացան «ՇԵՆ»-ի կողմից արտադրվող չոր շաղախների պարկերը, ներկերի, էմալների, լաքերի և այլ արտադրատեսակների պիտակները, տպվեցին ու պատրաստվեցին նոր կատալոգներ (ընդհանուր արտադրատեսակների, բետոնե արտադրանքի, մայթի սալիկների շարվածքների, լցանյութերի, էմալների, գունանյութերի) և ստենդներ (մայթի սալիկների, չոր շաղախների, կորպորատիվ ստենդ և այլն), ամբողջությամբ փոխվեց բանվորական և սպասարկող անձնակազմի համազգեստը, բրենդավորվեցին առաքման ու այլ մեքենաները, ինչպես նաև իրականացվեց նոր կորպորատիվ ոճի ներդրում (լոգոտիպ, դրոշներ, բլանկներ, բլոկնոտներ, այցեքարտեր և այլն):

Բացի այդ, նոր ոճին համապատասխան ստեղծվեցին ընկերության վեբ-կայքերը` www.shenholding.com (կորպորատիվ), www.shenproduction.am (արտադրատեսակներ), www.shendecor.am («Շեն Դեկոր» խանութ-սրահ), www.shentextile.am («Շեն Տեքստիլ» խանութ-սրահ), www.shenconstruction.am (շինարարական ուղղություն), ապահովվեց պատշաճ ներկայությունը սոցիալական ցանցերում:

ffff

աս

22

ա2

h

eee

d

256

ո5

g

aaaaaaa

DSC02187