Մարտի 18-ին «Շեն Դեկոր» խանութի նորակառույց սրահում տեղի ունեցավ սեմինար-հանդիպում դեկորատիվ ներկի հետ աշխատող վարպետների մասնակցությամբ:
Novacolor աշխարհահռչակ ընկերության` Իտալիայից հրավիրված մասնագետը և տարածաշրջանային ներկայացուցիչ Լեոնարդո Դուրցին անցկացրեցին վարպետության դաս, որին մասնակցեցին 50-ից ավելի հայ վարպետներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ընկերության կողմից արտադրվող դեկորատիվ ներկերի առանձնահատկությունները, դրանց կիրառության եղանակներն ու նրբությունները: Դասընթացի շնորհիվ մասնակից ներկարար վարպետներն «առաջին ձեռքից» ծանոթացան ներկայումս Եվրոպայում տրենդային համարվող լուծումներին, ինչպես նաև ներկի կիրառման ոչ ավանդական տեխնիկային:
Ստացած գիտելիքները կօգնեն վարպետներին է՛լ ավելի արհեստավարժ կերպով ներկայանալու իրենց քմահաճ հաճախորդներին և բավարարելու նրանց` անգամ ոչ ստանդարտ պահանջները: Նման միջոցառումներ մեր խանութում անցկացվում են պարբերաբար և թույլ են տալիս նպաստել դեկորատիվ ներկի մեջ մասնագիտացած արհեստավորների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական աճին:
Այս միջոցառումը նաև խորհրդանշում էր Շիրակի 2/3 հասցեում գործող «Շեն Դեկոր» խանութի` պաստառների և դեկորատիվ ներկերի նոր, շքեղ սրահի բացումը, ինչի պատվին ներկաների համար նախատեսվել էր նաև հյուրասիրություն:
Ողջ ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ՝ https://www.facebook.com/media/set/?set=a.956371107741427.1073741928.223450284366850&type=1