ՎԶԵԲ-ը 9.3 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրում «Շեն Հոլդինգ»-ին, որը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր և առաջատար արտադրողներից մեկը, ինչպես նաև գիպսի հանքի շահագործող և ՎԶԵԲ-ի վաղեմի հաճախորդ:
Վարկի միջոցները կօգտագործվեն՝ ֆինանսավորելու գիպսային շաղախներ արտադրող նոր գործարանի կառուցումը, որը կարտադրի որակյալ գիպսային շաղախներէներգաարդյունավետության և մեկուսացման ավելի բարձր հատկանիշներով: Բացի այդ, ընկերությունը կգնի մասնագիտացված տրանսպորտային միջոցներ, հանքարդյունահանման և օժանդակ սարքավորումներ, որոնք թույլ կտան մեծացնել արտադրության ծավալները՝ Հայաստանի և Վրաստանի շուկաներում պահանջարկը մատչելի և որակով արտադրանքով բավարարելու նպատակով:
HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն նույնպեստրամադրում է զուգահեռ ֆինանսավորում` «Շեն Հոլդինգ»-ի կողմիցէներգախնայող սարքավորումներ ձեռք բերելու համար:
1995 թ. հիմնադրված «Շեն Հոլդինգը» դինամիկ աճ է գրանցել և դարձել Հայաստանում շինանյութերի առաջատար արտադրող: Ընկերության արտադրանքի, օրինակ, չոր շաղախների, ներկերի, լաքերի և բետոնե բլոկերի արտադրության մեջ օգտագործվում է տեղական հումք՝ առաջարկելով ավելի թանկ ներմուծված արտադրանքի որակյալ այլընտրանք:
«Մասնավոր ընկերություններին աջակցելը Հայաստանում ՎԶԵԲ-ի կարևորագույն առաջնահերթություններից մեկն է: «Շեն Հոլդինգը» մեր Բանկի վաղեմի գործընկերն է, որի հետ մենք համագործակցում ենք արդեն 10 տարի: Մենք ուրախ ենք աջակցել ընկերության նորնախաձեռնությանը, որը նպաստելու է բարձր որակի արտադրանքի ընդլայնմանը», – ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:
ՎԶԵԲ-ը Հայաստանում ամենախոշոր ներդրողներից մեկն է: 1992թ. Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր Բանկը ներդրել է ավելի, քան 650 մլն եվրո 133 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում, ընդ որում մասնավոր հատվածում ներդրումները կազմել են 87 տոկոս:
ՎԶԵԲ-ը, որի սեփականատերերն են 64 երկիր և երկու միջկառավարական հաստատություն, աջակցում է շուկայական տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը: